Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

11:35, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է
     Այսօր` օգոստոսի 21-ին, ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, System of A Down աշխարհահռչակ խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:
    
     Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում` Լիբանանում: Սերժ Թանկյանը Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը:
     Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ՝ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը:
     Ի դեպ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` SOAD-ը Հայաստանում մենահամերգ տվեց: Հանրապետության հրապարակն աննխադեպ մարդաշատ էր:
6661 | 3
Facebook