Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Թեյի բուժիչ հատկությունները

23:15, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2016 թ.
Թեյի բուժիչ հատկությունները

Չինացիներն ապացուցել են, որ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսները, ամրացնում են իմունային համակարգը և կանխում ինֆեկցիաները:

Թեյը մեծ հակադեպրեսանտ է, թեթևացնում է սթրեսը, ինչպես նաև հանգստացնում նյարդային համակարգը: Թեյն ունի հակամիկրոբային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ:

Եվʹ սև, ևʹ կանաչ թեյն ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ազատում են շլակներից: Ի տարբերություն սևի` կանաչ թեյը նաև ունի աղերը մաքրելու հատկություն: Կանաչ թեյն օգնում է վերականգնել հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը:

Սև թեյն առանձնանում է փոքր ինչ դառը համով: Թեյերի մեջ այն ունի կոֆեինի ամենամեծ պարունակությունը` 40 միլիգրամ կոֆեին մեկ բաժակ թեյի մեջ: Այն մարդիկ, ովքեր օրական խմում են երեք և ավելի բաժակ սև թեյ, 21 տոկոսով կրճատում են կաթվածի առաջացման հավանականությունը:

Պետք է հիշել, որ թեյի չարաշահումը կարող է օրգանիզմի համար կախվածություն ստեղծել: Այն մարդիկ, ովքեր սովորության համաձայն` օրական խմում են 4-5 բաժակ թեյ, դրա բացակայության դեպքում զգում են թուլություն և էներգիայի պակաս:

15150 | 0
Facebook