Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Լևոն Երանոսյանը ոստիկանությունում տարբեր պաշտոնների է նշանակել նաև իր դստերն ու որդուն

17:35, կիրակի, 14 օգոստոսի, 2016 թ.
Լևոն Երանոսյանը ոստիկանությունում տարբեր պաշտոնների է նշանակել նաև իր դստերն ու որդուն
     Ինչպես հայտնի է, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ նետած ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր` ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները դադարեցվել են: Ասում են` վերջինը նախկինում դատվածություն է ունեցել, մասնավորապես, ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ սկանդալային մի շարք արարքներ թույլ տալու համար: Ուստի շատերի մոտ հարց է առաջանում` ինչպես է դատվածություն ունեցող անձը հայտնվել ոստիկանությունում: Ի դեպ, ըստ լուրերի, Լեռնիկ Երանոսյանը Լևոն Երանոսյանի միակ հարազատը չէ, որ աշխատում է համակարգում: Ասում են` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը ոստիկանությունում տարբեր պաշտոնների է նշանակել նաև իր դստերն ու որդուն: Ըստ լուրերի` որդին աշխատում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, դուստրը` ոստիկանության զորքերի զորամասի իրավական ապահովման բաժանմունքում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15637 | 3
Facebook