Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում պայթեցվել է ռազմական ավտոբուս. կան զոհեր և վիրավորներ

12:50, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2016 թ.
Թուրքիայում պայթեցվել է ռազմական ավտոբուս. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում պայթեցվել է թուրք զինվորականներին տեղափոխող ռազմական ավտոբուսը: Ինչպես հայտնում է Hürriyet-ը, Ուլդերե ավանում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները գործի են դրել ճանապարհին նախօրոք տեղադրված ռումբը, երբ դրա կողքով անցել է ռազմական ավտոբուսը: Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:

Զոհվել է 5 զինվոր, 8-ը վիրավորվել է: Նրանց վիճակը ծանր է:

Տարածաշրջանում սկսվել են լայնամասշտապ գործողություններ:

10283 | 0
Facebook