Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադի ծննդատան հրդեհին զոհ է գնացել 11 նորածին

11:45, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2016 թ.
Բաղդադի ծննդատան հրդեհին զոհ է գնացել 11 նորածին

Առնվազն 11 նորածին է մահացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «Ալ-Յարմուկ» հիվանդանոցի ծննդատանը: Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Իրաքի առողջապահության նախարարությունը:

Ծննդատանը գտվող 28 կանանց և 7 նորածինների տեղափոխել են այլ հիվանդանոց: Ըստ տեղի լրատվամիջոցների` հրդեհը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան հիվանդանոցի կանանց բաժանմունքում: Քաղպաշտպանության ուժերը մարել են կրակը: Ըստ առողջապահության նախարարի` հրդեհի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է էլեկտրականության արսարքությունը:

8906 | 0
Facebook