Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոլանդացի մարմնամարզիկը հեռացվել է օլիմպիական թիմից՝ հաջողությունն ալկոհոլային խմիչքներով նշելու պատճառով

20:35, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Հոլանդացի մարմնամարզիկը հեռացվել է օլիմպիական թիմից՝ հաջողությունն ալկոհոլային խմիչքներով նշելու պատճառով

Հոլանդացի մարմնամարզիկ Յուրի Վան Գելդերը հեռացվել է օլիմպիական թիմից՝ սպորտային կարգուկանոնը խախտելու համար։ 33-ամյա մարզիկը լքել է օլիմպիական ավանը շաբաթ երեկոյան՝ որակավորման փուլի ավարտից հետո, որի ընթացքում նա օղակների վրա վարժությունում 8-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ։ Ողջ գիշեր Յուրին նշել է իր նվաճումն՝ ալկոհոլային խմիչքներ օգտագործելով։ Օլիմպիական ավան նա վերադարձել է վաղ առավոտյան։

«Նման պահելաձևն անթույլատրելի է։ Մարզական տեսանկյունից սա աղետ է, բայց մենք այլընտրանք չունենք»,- նշել է Հոլանդիայի պատվիրակության նախագահ Մորից Հենդրիքսը՝ մեկնաբանելով մարզիկին հեռացնելու որոշումը։

Նշենք նաև, որ 2009-ին Յուրի Վան Գելդերն թմրանյութեր է օգտագործել, ինչի համար որակազրկվել է 1 տարով։

12665 | 0
Facebook