Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո-2016. Ավստրալացի հեծանվորդուհիները մարզման ընթացքում սալջարդեր և այրվածքներ են ստացել

18:00, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Ռիո-2016. Ավստրալացի հեծանվորդուհիները մարզման ընթացքում սալջարդեր և այրվածքներ են ստացել

Ավստրալացի հեծանվորդուհի Մելիսա Հոսքինսը հոսպիտալացվել է՝ Ռիոյում մարզման ընթացքում ընկնելու պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել կույտերի պատճառով։ Հոփքինսից բացի ընկել է ևս երեք հեծանվորդուհի՝ Էշլի Անքուդինոֆը, Էմի Քյուրը և Ջորջիա Բեյքերը։ 60 կմ/ժ արագությամբ ընթանալիս անկումից խուսափել հաջողվել է միայն Անետ Էդմոնդսոնին։ Բոլոր 4 հեծանվորդուհիները տարբեր աստիճանի սալջարդեր և այրվածքներ են ստացել։ Առավել ծանր է Հոսքինսի վիճակը։

Նշենք, որ այս մարզումը վերջիններից մեկն էր մինչ մրցումները, որտեղ ավստրալուհիները ոսկե մեդալի հիմնական հավակնորդներն են։ 2015-ի աշխարհի առաջնությանը նրանք հաղթանակ տոնեցին՝ աշխարհի նոր ռեկորդով։

13183 | 0
Facebook