Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ստեղծվել է դաջվածք անող ռոբոտ (տեսանյութ)

20:25, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Ֆրանսիայում ստեղծվել է դաջվածք անող ռոբոտ (տեսանյութ)

Ֆրանսիայում Appropriate Audiences ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր նորագույն արտադրանքը` ռոբոտ-դաջվածքագորը, որն ստեղծվել է եռաչափ արտապատճենման տեխնոլոգիայով:

Ռոբոտն աշխատում է հետևյալ սկզբունքով. նախ պետք է անել մարմնամասի եռաչափ արտապատճենում, այնուհետև ծրագիրն ստեղծում է ապագա դաջվածքի նախագիծը, հետո նոր արդեն պատրաստ էսքիզի հիմնան վրա ռոբոտն անում է դաջվածքը:

Ստեղծողներն ասել են, որ ռոբոտի աշխատանքն, այնուամենայնիվ, վերահսկում է պահանջում, պետք է նաև մանրուքների վրա ուշադրություն դարձնել: Պետք է համոզվել` արդյոք ճիշտ է հասկացել մեքենան հանձնարարությունը, արդյոք չի սխալվել մարմնամասի կամ նկարի ընտրության հարցում: Կա ևս մեկ կարևոր հանգամանք. ի տարբերություն սովորական դաջվածքի, ռոբոտի արած դաջվածքի պարագայում անհրաժեշտ է մարմնի ամրացում, որպեսզի ոչ մի տատանում չլինի և նկարը ճիշտ ստացվի:

10755 | 0
Facebook