Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզչի անունը

13:45, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Հայտնի է «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզչի անունը

Հոլանդացի 46-ամյա մասնագետ Ֆրանկ Դե Բուրը գլխավորել է Միլանի «Ինտեր»-ը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ռոբերտո Մանչինիին, ում պայմանագիրը, կողմերի համաձայնությամբ, խզվել է։ Հոլանդացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար։

Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանկ Դե Բուրը գլխավորել է Ամստերդամի «Այաքս»-ը, որը լքել է մրցաշրջանի ավարտից հետո։ Իր օրոք թիմը 4 անգամ հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն։ 2008-2010 թվականներին Ֆրանկը ընդգրկվել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

9097 | 0
Facebook