Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենամեծ օդանավը դուրս է եկել անգարից

21:10, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Աշխարհի ամենամեծ օդանավը դուրս է եկել անգարից

Աշխարհի ամենամեծ օդանավը դուրս է եկել Բրիտանիայի Կարդինգթոն քաղաքի անգարից: Այս օդանավի ստեղծման վրա ծախսվել է 25 միլիոն ֆունտ սթերլինգ և 10 տարի ժամանակ: Հիբրիդային դիրիժաբլն ունի 92 մ երկարություն: Դրա լայնությունը հասնում է 43 մետրի, բարձրությունը` 26 մետրի: Օդանավի ծավալը հասնում է 38 հազար խորանարդ մետրի: Այն ունի հելիումով լցված ռեզերվուար` 28 հազար խորանարդ մետր ծավալով:
     Ի սկզբանե սարքը մշակվել է ամերիկյան զինվորականների համար, սակայն վերջինները 2012-ին հրաժարվեցին դրանից: Դրանից հետո նախագծով հետաքրքրվեցին օդային բեռնափոխադրում իրականացնողները: Նախապես Airlander 10 անունն տացած օդանավը ապրիլին ևս մեկ անուն ստացավ` Martha Gwyn` Hybrid Air Vehicles ընկերության նախագահի կնոջ անունով:

Անուղևոր սարքը կարող է հեռակառավարվել 3 շաբաթ շարունակ: Նախատեսվում է, որ դիրիժաբլն իր առաջին թռիչքը կիրականացնի այս տարվա օգոստոսի վերջին: Փորձարկումների ժամանակ այն պետք է բարձրանա 1200 մ և զարգացնի 74 կմ/ժ արագություն:

Airlander 10-ն ունի ութմխոցանի չորսլիտրանոց տուրբոդիզելային 4 շարժիչներ` 325 ձիաուժ հզորությամբ: Դրանք թույլ են տալիս զարգացնել մինչև 148 կմ/ժ արագություն: Հայտնի է, որ այն 60%-ով ավելի քիչ վառելանյութ է ծախսում ինքնաթիռների հետ համեմատած: Այն նաև կարող է տեղափոխել 48 ուղևորի:

15999 | 3
Facebook