Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Նեանդերթալյան մարդիկ մարդուն «վարակել» են քաղցկեղով

01:20, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
Նեանդերթալյան մարդիկ մարդուն «վարակել» են քաղցկեղով

Հարվարդի համալսարանի գիտնականները մարդու ԴՆԹ-ի մեջ նեանդերթալյան մարդու գենետիկ մակարդակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելով` պարզել են, որ քաղցկեղը, գայլախտը, շաքարախտը, երկարատև սթրեսները և անգամ ծխելու սովորությունից հրաժարվել չկարողանալը ժամանակակից մարդը ժառանգել է նեանդերթալյան մարդուց։

Գիտնականները հայտարարել են, որ եթե 80 հազ. տարի առաջ մարդկանց նախնիները չխաչասերվեին նեանդերթալյան մարդու հետ, այսօրվա բժշկությունը ստիպված չէր լինի պայքարել վերը նշված հիվանդությունների դեմ։

Նեանդերթալյան մարդկանց գեները հիմնականում գտնվում են ԴՆԹ-ի այն հատվածներում, որոնք պատասխանատու են տղամարդկանց վերարտադրողական գործառույթների, սպիտակուցների արտադրության և առանձին հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածություն ունենալու համար։

Տեսությունը, որ նեանդերթալյան մարդիկ տառապել են քաղցկեղով, հաստատվել է ամերիկյան գիտնականների` Խորվաթիայում կատարած հետազոտությունների արդյունքում։ Նրանք նեանդերթալյան մարդու` 120 հազ. տարվա վաղեմություն ունեցող կմախք են հայտաբերել, որ մահացել է ողնուղեղի քաղցկեղից։ Նշանակում է, որ քաղցկեղը ժառանգաբար է փոխանցվում, և հնարավոր է, որ այն այդքան էլ կախված չէ թունավոր նյութերի և օդի աղտոտվածության մակարդակի ավելացման հետ։

Գիտնականները հուսով են, որ այս բացահայտումը հնարավորություն կտա պարզել քազցկեղի առաջացման պատճառներն ու կնպաստի դրա կանխարգելմանը։

22959 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am