Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն Քվետտայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհերի թիվը գրեթե 100 է

15:25, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2016 թ.
Պայթյուն Քվետտայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհերի թիվը գրեթե 100 է

Պակիստանի Քվետտա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 93-ի: Այս մասին հայտնել է Բելուջիստանի մարզի առողջապահության նախարարը: Զոհերի թվում են նաև իրավապաշտպաններ և լրագրողներ: Ավելի վաղ հաղորդվում էր 53 զոհի և 50 տուժածի մասին: Հիշեցնենք, որ ռումբը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը: Առայժմ ահաբեկչական ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

11325 | 0
Facebook