Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թամար Հովհաննիսյանի կոչը` մտավորականներին

13:35, շաբաթ, 06 օգոստոսի, 2016 թ.
Թամար Հովհաննիսյանի կոչը` մտավորականներին
     «Բոլոր քաղաքական վերլուծաբաններին, քաղաքագետներին, իրավապաշտպաննելին, իրավագետներին, փաստաբաններին, բոլոր նրանց, ովքեր այս քսանհինգ տարիների ընթացքում իրենց կաշին չեն փոխել մի քանի անգամ, ովքեր չեն շոլել մի ձեռքով այծի գլուխը և մյուսով ջրել կաղամբը, ովքեր երկու տիրոջ ծառա չեն եղել, ովքեր իրենց մտավորական չեն հորջորջել ու իրականում եղել մտաոռական կամ մոտավորական, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի հարատևությամբ՝ եկեք այսօր, ժամը 20:00-ին Ազատության հրապարակ: Ամսի 10-ից հետո կարող է ուշ լինել: Դուք ինձնից լավ գիտեք սա: Եկեք, հինգօրյա ընդմիջումը բավարար էր, նույնիսկ շատ: Վիճակը թեժանում է քաղաքական դաշտում: Հանգուցված խնդիրների թնջուկը մեր առջև է, չենք կարող աչք փակել սրա վրա: Օգոստոս 8, 9, 10, հիշեցնում եմ՝ հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ գնաց:
     Հ.Գ. Հա, ի դեպ Լևոն, դու էլ արի էդ ութը տողը դու ինձնից լավ ես ասում»,- «Ֆեյսբուք»-ում գրում է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
9208 | 5
Facebook