Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կետի ուռած լեշը ձկնորսները շփոթել են այլմոլորակային օբյեկտի հետ

23:05, կիրակի, 07 օգոստոսի, 2016 թ.
Կետի ուռած լեշը ձկնորսները շփոթել են այլմոլորակային օբյեկտի հետ

Խաղաղ օվկիանոսում, Ավստրիայի Բանբերի քաղաքից 50 կմ հեռավորության վրա նավակով լողացող հայր և որդի ձկնորսները նկատել են արտասովոր գունդ, որն առաջին հայացքից նմանեցրել են օդապարիկի կամ էլ այլմոլորակայինների թռչող օբյեկտի: Սակայն, ավելի մոտ լողալով, նրանք տեսել են, որ դա սատկած կետի լեշ է, որն ուռչելով հասել է հսկայական չափերի` իր ներսում առաջացած գազերի պատճառով:

«Մենք հասկացանք, որ սա սատկած կետ է, երբ հոտն զգացինք»,- իր ֆեյսբուքյան էջում պատմել է ձկնորսներից մեկը` Մարք Ուոթքինսը: Երբ նրանք գտել են կետի մարմինը, շնաձկներն արդեն կծոտած են եղել այն և գազերն աստիճանաբար սկսել են դուրս գալ:

Գիտնական էնդրյու Դեվիդ Թեյլերը պատմել է, որ կետերի ուռած լեշերը կարող են պայթել և մեծ տհաճություն պատճառել մերձափնյա քաղաքներին: Պատաճառն այն է, որ նեխող կետի հոտն աշխարհի ամենագարշելի հոտերից է: Կետերի կաշին այնքան հաստ է լինում, որ անգամ շնաձկները չեն կարողանում ծակել այն, մարմինը լողում է օվկիանոսի մակերեսով, մինչև որ իջնում է հատակը: Հայտնի է, որ կետի մարմնի նեխումը կարող է տևել 30 տարի:

28657 | 0
Facebook