Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգոյի Հանրապետությունը սնանկ է հայտարարվել

15:20, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Կոնգոյի Հանրապետությունը սնանկ է հայտարարվել

Միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալությունն արձանագրել է, որ Կոնգոյի Հանրապետությունը նաֆթային գների անկման հետևանքով սնանկ է ճանաչվել ու չի կարող մարել միջազգային պարտքերը: Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Կոնգոն սնանկ է ճանաչվել 478 միլիոն դոլար միջազգային պարտքը չմարելու համար. պարտքը պետք է մարված լիներ ընթացիկ տարվա հունիսի 30-ին, սակայն երկրի կառավարությունը մինչ հուլիսի ավարտը վճարում չի կատարել:
     S&P-ն նշում է սակայն, որ երկրի վարկանիշը կարող է վերականգնվել, եթե իշխանությունները միջոցներ ճարեն պարտքերը մարելու համար: Ավելի վաղ Կոնգոյի Հանրապետության վարկանիշը նվազեցրել էր Moody's գործակալությունը` հասցնելով B3 մակարդակի: Իր երթին երկրի վարկանիշը մինչև C մակարդակ էր հասցրել նաև Fitch գործակալությունը:

11166 | 1
Facebook