Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաթումում, Ստոմատոլոգների 12-րդ միջազգային կոնգրեսի շրջանակներում հայ և վրացի ստոմատոլոգներն իրականացրել են ցուցադրական վիրահատություն

13:20, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Բաթումում, Ստոմատոլոգների 12-րդ միջազգային կոնգրեսի շրջանակներում հայ և վրացի ստոմատոլոգներն իրականացրել են ցուցադրական վիրահատություն

Երևանյան «Դիվիդենտ» և Բաթումի «PRIME DENT» (հասցե՝ 6010, Վրաստան, Պարնավազ թագավորի փողոց №62-А, կլինիկայի ղեկավար՝ ստոմատոլոգ-օրթոպեդ Գոդերձի Նակաշիձե) կլինիկաների բարձ որակավորում ունեցող մասնագիտական թիմերը գերմանական «Bredent Medical» ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ 2016 թվականի հուլիսի 15-16-ն իրականացրել են Fast&Fixed ցուցադրական վիրահատությունը: Այն կայացել է Բաթումի քաղաքում, Ստոմատոլոգների 12-րդ միջազգային կոնգրեսի շրջանակներում:

Վիրահատության ընթացքում իրականացվել են կոտրված ատամների հեռացում, իմպլանտների տեղադրում և ֆիքսված կամրջանման կոնստրուկցիաների միաժամանակյա տեղադրում: Շնորհիվ գերմանական «Bredent Medical» ընկերության Fast&Fixed կոնցեպտի, մեկ վիրահատական միջամտության ժամանակ վերականգնվում է հիվանդի ծամելու ֆունկցիան, ատամների կատարյալ բացակայություն ունեցող մարդը վիրահատությունից հետո ստանում է նոր ատամներ, որոնք կարող են շահագործվել վիրահատությունից անմիջապես հետո: Մեթոդի շնորհիվ իմպլանտներն ու ֆիքսված պրոթեզը տեղադրվում են ընդամենը 4 ժամվա ընթացքում: Ընդ որում, ավանդական իմպլանտացիայի համար ոսկորների ոչ բավարար համարվող ծավալն այս դեպքում խանգարող հանգամանք չի հանդիսանում:

Ըստ էության, գերմանական «Bredent Medical» ընկերության հատուկ իմպլանտների և կամարակալների կիրառումը թույլ է տալիս խուսափել ոսկորների փոխպատվաստումից և օգտագործել առկա ծավալը: Տեղադրելուց մի քանի ժամ անց հաճախորդը կարող է հանգիստ ծամել սնունդը ֆիքսված ատամներով:

Վիրահատությունն իրականացվում է հայ և վրացի բժիշկների և տեխնիկների շնորհիվ. նրանք են՝ գերմանական «Bredent Medical» ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյան, «PRIME DENT» կլինիկայի մասնագետներ իմպլանտոլոգ Եկատերինա Կարիմանիձե, վիրաբույժ Թենգիզ Մղելաձե, տեխնիկ Վոլոդյա Վարդևանյան և Գեորգի Բոլկվաձե:

Աղբյուրը` Divident Dental Clinic
13365 | 1
Facebook