Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը». ստորագրահավաք Change.org-ում

16:00, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2016 թ.
«Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը». ստորագրահավաք Change.org-ում

Change.org-ում ստորագրահավաք է սկսվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ստորագրահավաքի տեքստում մասնավորապես ասվում է. «Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, քանի որ նա իր հանցավոր գործունեությամբ երկիրը կանգնեցրել է անկախության կորստի վտանգի առջև:
     Իր ձևավորած տհաս և տգետ կառավարությունում և խորհրդարանում, ուր ներգրավված են 4-8-րդ դասարանների կրթությամբ գործիչներ և պատգամավորներ, 4-րդ դասարանի կրթություն ստացած վարչապետ, ծաղկում են՝
     • թալանը, անձնական հարստացումն ու կոռուպցիայի տարածումը երկրում,
     • պետական ռեսուրսների մսխումը,
     • տնտեսության ռազմավարական ճյուղերի հանձնումն օտար պետության,
     • բռնություններն, անձի ազատության և իրավունքների ոտնահարումը,
     • համատարած բնույթ են ստացել Հայաստանի քաղաքացիների՝ երկրից արտագաղթը
     • և որպես այս ամենի արդյունք՝ երկրի տարածքների հանձնման ծրագիր, որի դեմ ելել են մեր հերոս տղաները:
     Կոչ ենք անում Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական և այլ ուժերին, մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու գաղափարական և այլ
     հակասությունները՝ հանուն Հայրենիքի փրկության, միավորել ուժերը և համատեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունից հեռացնել Ս. Սարգսյանի
     ղեկավարած հանցավոր բանդան ու ստեղծել պայմաններ նրանց օրենքով պատժելու և Հայաստանում ժողովրդավարական, ազատ ընտրություններ անցկացնելու համար:

33928 | 63
Facebook