Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կհանդիպի Մեսսիի հետ

15:45, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2016 թ.
Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կհանդիպի Մեսսիի հետ
     Արգենտինայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով, 2016-ի Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո, հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։
     «Դեռևս կապ չենք հաստատել ո՛չ Մեսսիի, ո՛չ նրա բարեկամների հետ։ Ես մտադիր եմ նրա հետ հանդիպել և քննարկել ստեղծված իրավիճակը։ Չեմ պատրաստվում նրան ինչ-որ բան համոզել, մեզ պետք է պարզապես խոսել ֆուտբոլի մասին։ Նրանք, ովքեր ուղիղ առնչություն ունեն այս մարզաձևի հետ, գիտեն, թե ինչ է եզրափակչում պարտությունը։ Պետք է պատմել Մեսսիին՝ ինչպես ենք մտադիր աշխատել։ Լիոնելը պետք է հստակ պատկերացնի, թե ինչ պետք է անի խաղադաշտում և ինչ որոշումներ կայացնի»,- նշել է Բաուսան։
8601 | 1
Facebook