Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ-ը կսկսի նոր ատոմային ռումբերի արտադրությունը

16:10, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2016 թ.
ԱՄՆ-ը կսկսի նոր ատոմային ռումբերի արտադրությունը
     ԱՄՆ-ում մեկնարկել է B61-12 նոր տակտիկական ատոմային ռումբերի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման փուլը: Այդ մասին հաղորդվում է Միջուկային անվտանգության ազգային գործակալության կայքում: Ատոմային ռումբերի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2020-ին, փոխանցում է Lenta.ru-ն: «Տվյալ պահին B61-ն ամենահնացած բաղադրիչային հիմքով համակարգերն են Միացյալ Նահանգների զինանոցում: Ռեսուրսի երկարաձգման այդ ծրագիրը կնպաստի դրանց` նվազագույնը ևս 20 տարվա շահագործմանը»,- հայտարարել է գործակալության ղեկավար Ֆրենք Քլոտցը: B61-12-ը B61 տակտիկական ատոմային ռումբի կառավարվող մոդիֆիկացիան է: Ենթադրվում է, որ 12-րդ մոդիֆիկացիան կփոխարինի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 3, 4, 7 և 10 տարբերակները:
9220 | 1
Facebook