Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյում փլուզվել է առագաստանավային սպորտի մրցումների համար նախատեսված նավահանգիստը

16:25, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2016 թ.
Ռիոյում փլուզվել է առագաստանավային սպորտի մրցումների համար նախատեսված նավահանգիստը

Ռիոյի օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտի համար նախատեսված նավահանգիստը մասնակիորեն փլուզվել է՝ փոթորիկի պատճառով։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ռիո-2016-ի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ֆիլիպ Ուիլքինսոնի խոսքով՝ կառուցապատող ընկերությունը խոստացել է վերացնել բոլոր թերություններն առաջիկա 4 օրերի ընթացքում։ Առագաստանավային սպորտի մրցումները մեկնարկելու են օգոստոսի 8-ին։
     Հիշեցնենք, որ օրերս Ռիոյի օլիմպիական ավանում հրդեհ էր բռնկվել։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Ավստրալիայի պատվիրակության շենքում։ Կրակը տարածվել է աստիճանավանդակում։ Շենքն էվակուացվել է, տուժածներ չկան։


     Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ կրակի օջախը նկուղում էր, որտեղ պահեստավորված էին շինարարական նյութեր։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։
     Նշենք, որ Ավստրալիայի հավաքականը Ռիո ժամանել է հուլիսի 24-ին, երբ պաշտոնապես բացվել է օլիմպիական ավանը։

7102 | 1
Facebook