Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլիստի 16-ամյա որդին կասկածվում է ծնողների սպանության համար

01:05, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2016 թ.
Ֆուտբոլիստի 16-ամյա որդին կասկածվում է ծնողների սպանության համար
     Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Անտոնիո Արմսթրոնգը և նրա կինը գնդակահարվել են իրենց տանը՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել զույգի 16-ամյա որդին։ Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հուլիսի 29-ին։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ննջասենյակում։ Կինը տեղում է մահացել, իսկ ֆուտբոլիստը հոսպիտալացվել է գլխի հրազենային վիրավորմամբ և ավելի ուշ մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ հրաձգության ժամանակ տանը եղել են նրանց 3 երեխաներից 2-ը։ Երեխաներից ոչ ոք չի տուժել։ Հանցագործության պատճառները հայտնի չեն։
10714 | 0
Facebook