Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ուժայինները շրջափակել են Ինջիրլիքի ամերիկյան ռազմաօդային բազան

10:45, կիրակի, 31 հուլիսի, 2016 թ.
Թուրքիայի ուժայինները շրջափակել են Ինջիրլիքի ամերիկյան ռազմաօդային բազան

Թուրքիայի ուժային կառույցները շրջափակել են Ինջիրլիքի ռազմաօդային բազան, որը շահագործվում է ՆԱՏՕ-ի և թուրքական ռազմաօդային ուժերի կողմից: Ըստ Hurriyet-ի՝ պատճառը ռազմաբազայից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ադանայում հնարավոր հեղաշրջման փորձն է:

Այժմ բազան շրջափակել են մոտ 7 հազար ուժայիններ: Նրանք շրջափակել են բոլոր մուտքերն ու ելքերը: Թուրքիայի՝ եվրոպական գործերով նախարար Օմար Չելիկն իր Twitter-ում պնդում է, որ ռազմաբազայում անվտանգության համակարգի ստուգում է անցկացվել, ոչ թե ևս մի հեղաշրջման փորձ է եղել:

«Ես Ադանայում եմ: Մենք անց ենք կացրել անվտանգության ընդհանուր համակարգի ստուգում: Ոչ մի խնդիր չենք հայտնաբերել»,- գրել է Չելիկը:

5735 | 1
Facebook