Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանները գազանաբար ծեծի են ենթարկել Անդրեաս Ղուկասյանին». Կարպիս Փաշոյան

07:30, կիրակի, 31 հուլիսի, 2016 թ.
«Ոստիկանները գազանաբար ծեծի են ենթարկել Անդրեաս Ղուկասյանին». Կարպիս Փաշոյան

Ոստիկանները գազանաբար ծեծի են ենթարկել Անդրեաս Ղուկասյանին:
     Մահակներով այնքան են խփել վերջինիս ծնկներին, որ չի կարողանում քայլել:
     Եվ այսքանից հետո նույնիսկ շտապօգնություն չեն կանչում, նույնիսկ ջուր չեն տալիս:
     Իսկապես մենք, կարծես թե, գործ ունենք օտար որևէ նվաճող ուժի պատժիչ ջոկատների հետ, միայն օտար ուժը կարող է այսպես անմարդկային վարքագիծ դրսևորել:
     Եվ ժողովուրդն էլ, կարծես թե, արդեն այդ նույն պատկերացումն ունի և ոստիկաններին այլևս յուրային չի համարում:
     Ոստիկանի սպանվելու դեպքի առթիվ հասարակական անտարբերությունն ասվածի վառ ապացույցն է:

10757 | 6
Facebook