Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկվա կատարվածը հեշտ չեն մարսելու ոչ Սերժիկը, ոչ իրա կլոուն ոստիկանապետը». Թամար Հովհաննիսյան

20:40, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
«Երեկվա կատարվածը հեշտ չեն մարսելու ոչ Սերժիկը, ոչ իրա կլոուն ոստիկանապետը». Թամար Հովհաննիսյան
     «Պարոն Օսիպյանից պահանջում եմ, որ ապահովի քաղաքացիների երթը: Երեկվա կատարվածն աշխարհն է տեսել ու դա հեշտ չեն մարսելու ոչ Սերժիկը, ոչ իրա կլոուն ոստիկանապետը: Էս երկիրը, երբ նախագահը բացակայում է, լիազորություններն իջնում են ԱԺ նախագահի վրա, ով ուղեղային թմբիրի մեջ տառապող մարդ է, ոչ պակաս թմբիրով` փոխնախագահներն են, վարչապետը: Երկիրն էսօր փաստացի չունի իշխանություն, ու թող այս մասին միազգային բոլոր ատյաններին իրավագետները հայտնեն»,- Ազատության հրապարակում հայտարարեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
11630 | 2
Facebook