Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկվա տեղի ունեցածը ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին». Նիկոլ Փաշինյան

20:15, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
«Երեկվա տեղի ունեցածը ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին». Նիկոլ Փաշինյան
     Ազատության հրապարակում է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով գիշերվա վայրագություններին ու մասնավորապես քաղաքացիական հագուստով անձանց իրականացրած ջարդին, ասաց. «Էդ ինչ քաղաքացիական հագուստով անձինք են, որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը, որ օլիգարխի թիկնապահներ են, սրանք հարցեր են, որ պատասխան են սպասում: Ինչ երեկ տեղի ունեցավ, ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին, քանի որ նա ստացավ երաշխիք, որ էս պայքարի մեջ ոստիկանների ու ժողովրդի դաշինք տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, զգուշացնում եմ, որ այդ գործելակերպը ծանր հետևանք է ունենալու ու անարձագանք չի մնալու: Երբ պատեհ պահը գա ու ժողովուրդը որոշում կայացնի Կուտոյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, մենք գործառույթը կիրականցնենք... Հանգուցալուծումը ժողովրդի կամարտահայտումն է»,- հավելեց նա:
     Փաշինյանն ասաց, որ այսօր հարթակ չի բարձրանա:
7486 | 2
Facebook