Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է

02:55, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է

Այսօր Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում տուժել են նաև Սարի թաղի բնակիչները, նաև նրանք, ովքեր բողոքի ցույցի չեն մասնակցել:

Այրվել են տներ, մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ: Լուսաձայնային նռնակներն ընկել են բնակարաններ, որոնցից տուժել են բնակիչները:

Տուժել է երկու ամսական մի փոքրիկ, կան նաև չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

9857 | 5
Facebook