Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր աչքի առաջ պայթեցրեցին Սարի թաղցիներից մեկի տունը, ապա սկսեցին տան բակում ջարդել այդ տան բնակիչներին». Մհեր Ուստյան

01:35, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
«Մեր աչքի առաջ պայթեցրեցին Սարի թաղցիներից մեկի տունը, ապա սկսեցին տան բակում ջարդել այդ տան բնակիչներին». Մհեր Ուստյան
     Ժող ուզում եմ գրեմ, բայց չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ ինչ ասեմ, այսօրվա այս ամենը տեսնելուց հետո քիչ ա մնում ասես՝ երնեկ կույր և խուլ լինեի՝ այս ամենը ոչ տեսնեի, ոչ լսեի: Անհնարա ինչ որ բառերով բացատրել այն վայրագությունները, որ անում էին քաղաքացիական համազգեստով, փայտերով ու դուբինկաներով զինված վաստակները . . . մեր աչքի առաջ պայթեցրեցին Սարի թաղցիներից մեկի տունը, ապա սկսեցին տան բակում ջարդել այդ տան բնակիչներին, ապա նույնը շարունակեցին տանը, շարուկում էին ծեծել փողոցում մնացած մարդանց, լրագրողներից վերցնում էին ֆոտո և տեսախցիկները: Իսկ վիրավորած անձինք փողոցներում անօգնական ընկած էին, այդ թվում լրագրողներ: Լրագրողներից մեկի ոտքն էին վնասել, վերցրել տեսախցիկը և թողել փողոցում անօգնական . . . Անհնար ա, որ հոգեպես առողջ, հավասարակշռված անձնավորթյունն ունակ լինի իր նմանի նկատմամբ այդպես վարվել: Ժողովրդի հետ այնպես էին վարվում, կարծես իրենց անձնական թշնամիները լինեինք, կարծես վրեժ էին լուծում մեզանից . . . չգիտեմ էլ ինչ որակավորում տամ, կամ թմրադեղերի ազդեցության տակ էին, կամ էլ ...
21904 | 1
Facebook