Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոխորհրդարանի արձագանքը երևանյան դեպքերին

01:30, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
Եվրոխորհրդարանի արձագանքը երևանյան դեպքերին

Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Մտահոգությամբ եմ հետևում ԵԽ անդամ հանդիսացող Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինված խումբը պատանդներ է պահում ոստիկանական բաժանմունքում: Կցանկանայի հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրներում բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական նորմերն և ստանդարտները:

Ուստի ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ դնել այս վտանգավոր իրավիճակին և վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պետք է գերիշխեն: Հավաքների ազատությունը պետք է լիարժեք հարգվի»,- ասված է ԵԽ տարածած հայտարարությունում։

9160 | 2
Facebook