Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երանոսյանի ագրեսիվ պահվածքի ու հարձակման հրամանից հետո ոստիկանությունը գրոհեց խաղաղ ցուցարարների վրա». Լևոն Բարսեղյան

01:05, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
«Երանոսյանի ագրեսիվ պահվածքի ու հարձակման հրամանից հետո ոստիկանությունը գրոհեց խաղաղ ցուցարարների վրա». Լևոն Բարսեղյան

Սարի թաղում մոտ քսան րոպե խաղաղ ցուցարարների ու ոստիկանության առճակատված կանգնելու ընթացքում Երևանի ոստիկանապետի հետ բանակցություններով որոշ հանդարտություն եղավ, բայց քաղաքացիական սադրիչների պատճառով, որոնք քարեր էին նետում ցածից և Երանոսյանի ագրեսիվ պահվածքի ու հարձակման հրամանից հետո ոստիկանությունը գրոհեց խաղաղ ցուցարարների վրա, օգտագործելով խլացուցիչ և լուսաբռնկիչ պայթուցիկներ, մահակներ և այլ հատուկ միջոցներ։ Գրոհից առաջ սրանք փախցրին Արմեն Մարտիրոսյանին։ Ցուցարարներն սկսեցին նահանջել, նրբանցքներից նրանց վրա սկսեցին հարձակվել քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ զինված մահսկներով և արմատուրաներով։ Մի աղջկա հագուստ սկսեց վառվել, մի քանի ծառ ու թուփ, բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան։ հարձակվում էին նաև լրագրողների վրա։ Մոտ 40 րոպե տևած նահանջից հետո Նար-Դոս և Չարենց հասած ցուցարարներին ոստիկանական մեքենաներով որսում տանում էին ոստիկանատներ։ Լուրեր եղան, թե Խորենացուց էլ են տանում։
     Նահանջի ճանապարհին բնակիչները պատսպարում էին կանանց ու աղջիկներին, դեղ ու ջուր էին առաջարկում բոլորին։
     Մարդիկ ակնհայտորեն չեն հանդարտվում արդեն 12 օր, Սերժիկն ակնհայտորեն բախումներ է հրահրում ոստիկանների ու ցուցարարների միջև, այդպես երևի իրեն շատ ձեռնտու է։
     Եթե Սերժիկին թվում է, թե էս պոռնոգրաֆիկ միջոցներով կարող է ահաբեկել մարդկանց որ այլևս փողոց դուրս չգան, չարաչար սխալվում է։ Իր այլանդակություններից տուժում են ոչ միայն մարդիկ, այլև ամբողջ երկիրը։

6855 | 6
Facebook