Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մենք ոտքի չկանգնենք, եթե մենք չհասնենք այն բանին, որ այս իշխանությունները լքեն ղեկը, եթե մենք այս հերոսների ճակատագրերը ազգովի չվերցնենք մեր ձեռքը, նրանք բոլորը հերթով կհայտնվեն նույն և ավելի ծանր վիճակում». Թամար Հովհաննիսյան

02:35, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
«Եթե մենք ոտքի չկանգնենք, եթե մենք չհասնենք այն բանին, որ այս իշխանությունները լքեն ղեկը, եթե մենք այս հերոսների ճակատագրերը ազգովի չվերցնենք մեր ձեռքը, նրանք բոլորը հերթով կհայտնվեն նույն և ավելի ծանր վիճակում». Թամար Հովհաննիսյան

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող ապստամբների առողջությանը և կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, հավելելով, որ դատապարտյալների հիվանդանոցը այսօր չէ այդպիսին դարձել, այն այդպիսին եղել է:

«Դատապարտյալները այս երկրում իրենց ժամկետը անց են կացնում ամենաանմարդկային պայամններում դա նորություն չէ: Նրանք կտտանքների են ենթարկվում, նրանք սովի են մատնված, հնարավոր ամեն բան կարող է այնտեղ պատահել: Իզուր չէ, որ մեր սերիլաները սնվում են այդ դեպքերից, և մի անգամ ևս շրջանառության մեջ դնում այդ այլանդակությունները: Ես վերջին ելույթներիցս մեկի ժամանակ ասացի, որ եթե այդ հերոս տղաները հանկարծ, Ասված հեռու տանի, հայտնվեն բանտում, նրանք այնպիսի ծանր վիճակում կհայտնվեն, որի համար կզղջա ամբողջ այն հանրությունը, որը այսօր բավարարվում է սոցիալական ցանցերով»,-նշեց Թամար Հովհաննիսյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ հարց է լուծում այսկերպ իշխանությունը, դերասանուհին նշեց. «Եթե մենք ոտքի չկանգնենք, եթե մենք չհասնենք այն բանին, որ այս իշխանությունները լքեն ղեկը, եթե մենք այս հերոսների ճակատագրերը ազգովի չվերցնենք մեր ձեռքը, նրանք բոլորը հերթով կհայտնվեն նույն և ավելի ծանր վիճակում»:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ապստամբների ու իշխանությունների միջև բանակցությունները կարող են վերսկվել ու այդ գործընթացը կրկին իր ձեռքն է վերցրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, դերասանուհին ասաց, որ պետք է սպասել՝ գուցե մի ռացիոնալ եզրահանգման գան:

«Իսկ Վիտալի Բալասանյանի գնահատականը տվողը էլի ես չեմ, որովհետև ես ռազմական գործի վերլուծաբան չեմ, բայց որպես արվեստի բավականին փորձառու աչք ունեցող մեկը, ինձ համար բավական էր նրա կողքի երիտասարդի ներկայությունը, որպեսզի ես այլևս հարգանքով, հավատով ու վստահությամբ չներշնչվեի նրա այցելության հանդեպ»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:

Դերասանուհին ասաց, որ ապստամբների ու իշխանությունների միջև որպես բանակցող պատկերացնում է նախագահին. «Եթե նրանց պահանջը լուռումունջ չի կատարում, եթե հրաժարական չի տալիս, ապա թող վեր կենա իր բազմաթիվ թիկնապահներով ու զրահամեքենենայով ուղղվի դեպի այդ տղաները, Ժիրայր Սէֆիլյանին էլ կալանավայրից բերեն այնտեղ ու այնտեղ նստեն, խոսեն»:

5385 | 4
Facebook