Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հերթով վիրավորելով՝ հանելու են առաջին հերթին այն անձանց, ում նկարներն անցած 22 տարում, ինչ որ չափ՝ խորհրդանշել են ազատամարտիկի հավաքական կերպարը». Արթուր Եղիազարյան

22:35, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Հերթով վիրավորելով՝ հանելու են առաջին հերթին այն անձանց, ում նկարներն անցած 22 տարում, ինչ որ չափ՝ խորհրդանշել են ազատամարտիկի հավաքական կերպարը». Արթուր Եղիազարյան
     Տղերք, հիշու՞մ եք, թե մեկ շաբաթ առաջ ինչ էի ասում:
     Հերթով վիրավորելով՝ հանելու են առաջին հերթին այն անձանց, ում նկարներն անցած 22 տարում, ինչ որ չափ՝ խորհրդանշել են ազատամարտիկի հավաքական կերպարը:
     Խոսքս առաջին հերթին վերաբերում էր Պավլիկին ու Արայիկին:
     Ու նրանց զոհվելն իշխանություններին պետք չէր:
     Հա, նաև Պավլիկի որդին՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ով խմբում խորհրդանշում էր հոր կողքին հավատարիմ կանգնած որդուն, ինչպես նաև՝ անուն-ազգանունը, որը նույնպես խորհրդանշական էր:
     Տա աստված, որ բոլոր տղաներն ԱՆԽՏԻՐ ողջ մնան:
     Կուզեի այլ՝ ավելի անվնաս հանգուցալուծում լիներ, բայց ցավոք՝ իրականացավ այն, ինչը ենթադրում էի ...
     Գործողության գնահատականը հետո կտրվի, երբ կրքերը կհանդարտվեն, երբ սառը գլխով վերլուծություններ կլինեն, բայց ինձ համար մի բան ակնհայտ է. Երկրում առկա խնդիրներն այս տղաները չէին առաջացրել: Նրանք՝ իրենց գործողություններով՝ հետևանք են:
     Պատճառներն են պետք վերացնել, պատճառնե՛րը, որոնք չվերացվեու դեպքում՝ ավելի ծանր հետևանքներ կունենանք ...
4097 | 2
Facebook