Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյուններ, կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում. ցուցարարներն անակնկալի են բերել ոստիկաններին

21:55, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Պայթյուններ, կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում. ցուցարարներն անակնկալի են բերել ոստիկաններին
     Այսօր՝ ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը ոստիկանները սովորականի նման դիրքավորվել էին ՊՊԾ գնդի դիմաց՝ Խորենացի փողոցում: Սակայն Ազատության հրապարակից իրենց երթն սկսած հազարավոր ցուցարարներ անակնկալի բերեցին նրանց և Նար-Դոսի փողոցի երկրորդական ճանապարհներից մեկով ուղևորվեցին Սարի թաղ՝ գնդին մոտենալով հակառակ կողմից: Նրանց հետ էր նաև Զարուհի Փոստանջյանը: Ոստիկանները սրան անկհայտորեն պատրաստ չէին, քաղաքացիական հագուստով հարյուրավոր ոստիկաններ Խորենացուց աճապարեցին գնդի հակառակ կողմը: Այժմ լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ՝ որոնց ստույգ տեղն ու նպատակները դեռ հայտնի չեն:
10913 | 0
Facebook