Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացիական հագուստով ոստիկանները տարել են Ալբերտ Բաղդասարյանին և Հասմիկ Էվոյանին

19:45, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Քաղաքացիական հագուստով ոստիկանները տարել են Ալբերտ Բաղդասարյանին և Հասմիկ Էվոյանին
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգել է Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին: Ահազանգ է ստացվել նաև, որ Մերսեդես մակնիշի, 84OS764 պետհամարանիշով ավտոմեքենայով ոստիկանները տարել են Հասմիկ Էվոյանին: Այս պահին նրանց գտնվելու վայրը հայտնի չէ, հայտնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
4134 | 3
Facebook