Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ոստիկանությունը հաստատել է Արայիկ Խանդոյանի վիրավորվելու մասին լուրը

17:20, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Ոստիկանությունը հաստատել է Արայիկ Խանդոյանի վիրավորվելու մասին լուրը
     «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- քիչ առաջ ՊՊԾ գնդում տեղի ունեցածի մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
    
     Ստորև նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի` ավելի վաղ տարածած տեղեկատվությունն է. «Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից` ռո՞ւմբ է, ի՞նչ է, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից ոտքից վիրավորվեց»:
5658 | 2
Facebook