Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը

16:35, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Առաջին լրատվականին» տեղեկացրել է, որ քիչ առաջ վիրավորվել է խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը):
     «Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից` ռո՞ւմբ է, ի՞նչ է, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից ոտքից վիրավորվեց»,- ասել է նա: Ավետիսյանը հավելել է, որ եթե այդպես շարունակվի, իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության:
    
     Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել ՊՊԾ գնդի տարածքից հնչած կրակոցների մասին:
15110 | 8
Facebook