Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվայնշտայգերն ավարտել է կարիերան հավաքականում

17:15, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Շվայնշտայգերն ավարտել է կարիերան հավաքականում
     «Մանչեսթր Յունայթեդ»-ի 31-ամյա կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերը հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Սիրելի՛ երկրպագուներ, ես խնդրել եմ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին այլևս չհրավիրել ինձ ազգային հավաքական, քանի որ ուզում եմ ավարտել կարիերաս հավաքականում։ Շնորհակալ եմ բոլորին՝ երկրպագուներին, թիմին, Գերմանիայի ֆուտբոլային միությանը, մարզչական շտաբին և ակումբի աշխատակիցներին»,- նշել է Շվայնշտայգերը։ Հիշեցնենք, որ Շվայնշտայգերն ազգային հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից։ Նա հավաքականի կազմում անց է կացրել 120 հանդիպում՝ հեղինակելով 24 գնդակ։ Թիմի հետ նա հռչակվել է աշխարհի չեմպիոն։
2396 | 2
Facebook