Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանն ուզում է այս իրավիճակում հողերի հանձնելու գործընթացը հետաձգել». Պետրոս Մակեյան

16:10, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանն ուզում է այս իրավիճակում հողերի հանձնելու գործընթացը հետաձգել». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դիտարկմամբ` իշխանություններն օրենքն ու սահմանադրությունն օգտագործում են` իրենց անօրինականությունները քողարկելու համար: Նա համոզված է, որ Սերժ Սարգսյանն ուզում է այս իրավիճակում շահեկան ինչ-որ բան ստանալ և հողերի հանձնելու գործընթացը հետաձգել:

«Նա փորձում է աշխարհին, և հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ կան ծայրահեղականներ, ովքեր խոչընդոտում են այդ հարցը լուծելուն»:

Պետրոս Մակեյանի բնորոշմամբ` իշխանությունը դուրս է բերել քաղաքական բաղադրիչը, օգտագործում է միայն ուժային, անմարդկային լծակը:

«Իշխանությունը պետք է հասկանա, որ այլևս այս ձևով շարունակել հնարավոր չէ: Եթե նույնիսկ այս տղաներին էլ զինաթափի, տանի` փակի, միևնույն է, եթե դեմքով շուռ չգա դեպի ժողովուրդը, նորից նույնը կկրկնվի»,- նշեց Պետրոս Մակեյանը: Նրա համոզմամբ` անհնար է ժողովրդի ողնաշարը կոտրել:

4156 | 6
Facebook