Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2015-ի լավագույն գոլի հեղինակը որոշել է ավարտել կարիերան՝ ֆուտբոլից հիասթափվելու պատճառով

15:30, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
2015-ի լավագույն գոլի հեղինակը որոշել է ավարտել կարիերան՝ ֆուտբոլից հիասթափվելու պատճառով

«Գոյանեզիա»-ի բրազիլացի հարձակվող 27-ամյա Վենդել Լիրան, ով 2016-ի հունվարին արժանացել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, որոշել է ավարտել մարզական կարիերան և դառնալ պրոֆեսիոնալ գեյմեր։
     «Կա մի քանի գործոն, թե ինչու եմ նման որոշում կայացրել։ Կարևորն այն է, որ հիասթափվել եմ ֆուտբոլից։ Ես լուրջ խնդիրներ ունեի վիրահատությունից հետո։ Ֆուտբոլում ինձ անընդհատ հետապնդում էր սուտը և կեղտը։ Եվ Աստված ինձ արժանացրեց նման պարգևի՝ տարվա լավագույն գոլի համար։ Բայց ես արդեն որոշումս կայացրել եմ։ Ասել եմ, որ այլևս չեմ ցանկանում ֆուտբոլ խաղալ և ուզում եմ ինձ նվիրել այն բանին, ինչ ինձ դուր է գալիս»,- նշել է Լիրան։
     Նշենք, որ Վենդելը մտադիր է պրոֆեսիոնալ գեյմեր դառնալ։

3796 | 1
Facebook