Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խումբն ուղերձ է հղել քաղաքացիներին

13:50, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խումբն ուղերձ է հղել քաղաքացիներին

«Սասնա ծռեր» խումբն ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողություները, թող փակեն ճանապարհներ: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք գումար չունենք հասնենք Երևան: Ձեզ մոտ արեք:

Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները:

Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:

Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել:

Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»:

Այդ նպատակի իրագործման համար.

Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երևանում, այսինքն երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարևանությամբ:
     Կարգախոսը` Ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների:

Պահանջները Սասնա Ծռերը ձևակերպել են: Այն բոլորինդ է:

Իրականությունն է այն ձևակերպել»:

33354 | 9
Facebook