Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք՝ պահանջելով Ալեք Ենիգոմշյանի շուտափույթ ազատ արձակումը». Վ. Օսկանյան

13:35, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք՝ պահանջելով Ալեք Ենիգոմշյանի շուտափույթ ազատ արձակումը». Վ. Օսկանյան

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Երբ Ալեք Ենիգոմշյանին բերման ենթարկեցին, ես կարծում էի, որ հարցաքննությունից հետո նրան բաց կթողնեն։ Բայց արդեն երրորդ օրն է՝ նա կալանքի տակ է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր զայրույթի և բողոքի ձայնը բարձրացնենք՝ պահանջելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Ոչ թե նրա համար, որ Ալեքը հայ ազգի նվիրյալներից է, որն իր կյանքի գնով 1970-80 ական թվականներին պայքար է մղել հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու և արդարության հասնելու համար՝ արդյունքում կորցնելով տեսողությունը և ձեռքը, այլ պարզապես, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար։
     Այս վերջին տասնօրյակում «Սասնա ծռեր» խմբի շուրջ տեղի ունեցող խաղաղ հավաքներում Ալեքը եղել է չափավորության ձայնը, իր սառը դատողությամբ և հանգիստ վարքագծով փորձ է արել թույլ չտալ բռնություններ և հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը։
     Ալեքի միակ «մեղավորությունը» միգուցե այն է, որ ինչպես հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը, Հայաստանում ուզում է տեսնել արմատական փոփոխություններ, և թերևս կարծում է, որ դրան կարելի է հասնել միայն նոր ձևավորված օրինական իշխանությունների միջոցով։
     Ալեքի միջոցով ես հավասարապես ցանկանում եմ իմ բողոքն արտահայտել քաղաքացիների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ՝ Արմեն Մարտիրոսյանից, Լևոն Բարսեղյանից մինչև Արսինե Խանջյան, մեր բոլոր այն քաղաքացիների համար, որոնք այս օրերին արժանանում են անարդար վերաբերմունքի, իսկ շատերը պահվում են կալանքի տակ»։

3351 | 2
Facebook