Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունն առգրավել է ցուցարարների տեխնիկան. «Հիմնադիր խորհրդարան»

23:10, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Ոստիկանությունն առգրավել է ցուցարարների տեխնիկան. «Հիմնադիր խորհրդարան»

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ոստիկանությունն առգրավել է խաղաղ հավաքների համար նախատեսված ձայնային տեխնիկան։

«Քիչ առաջ լուր ստացանք, որ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։

ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

4950 | 8
Facebook