Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց

22:25, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց

Ազատության հրապարակից մեկնարակած հավաք-երթը քիչ առաջ ավարտվեց: Ոստիկանական խմբերը փակեցին քաղաքացիների ճանապարհը դեպի նախագահական և ստիպեցին հետ վերադառնալ։

Դավիթ Սանասարյանը կարևորեց այսօրվա երթը, ասելով, որ միևնույնն է իրենք կարողացան փակել մի քանի փողոցներ ու քաղաքացիական անհնազանդություն իրականացնել։
     «Մենք ցույց ենք տալիս, որ դիմելու ենք տարբեր քայլերի և ժողովուրդը անհնազանդության ակցիաներ է անելու»։
     Հիշեցնենք, Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ տեղացող անձրևի պատճառով հավաքն այսօր այսքանով ավարտվում է, նա կոչ արեց բոլորին վաղը՝ 19:30-ին հավաքվել Ազատության հրապարակում:

3821 | 2
Facebook