Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերի ձեռքով խիյարը թարս աճեց». Ալբերտ Բաղդասարյան

21:05, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռերի ձեռքով խիյարը թարս աճեց». Ալբերտ Բաղդասարյան
     Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի տղաներին աջակցողների հավաքը: Քիչ առաջ ելույթ ունեցավ հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամներից Ալբերտ Բաղդասարյանը: «Այս իշխանությունները ոչ մի կապ չունեն այս ժողովրդի հետ: Սերժ Սարգսյանը, ով կոչվում է երկրի նախագահ ու Քաջ Նազարի բախտով հայտնվել ՀՀ նախագահի կարգավիճակում, ապրիլյան պատերազմից հետո փախչել է ու ոչ միայն նա, այլև ԱԳ նախարարը, Պնախարարը, կառավարությունը: Ինչ է սա նշանակում, որ երկրի ղեկավարությունն այսօր էլ ադեկվատ չի երկրի հարցերին: Հիմա` սահմանադրական հանրաքվեով ինչքան ուզեց էնքան խփեց, բայց Սասնա ծռերի ձեռքով խիյարը թարս աճեց»,- հայտարարեց նա: Անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին` նշեց, որ 10 օրից ավելի է` Երևանը կաթվածահար է. «Խորենացին, Սարի թաղն ապրում է միջնադարյան խավարի մեջ. Երևանը չունի քաղաքապետ ու քաղաքապետարան, Հայաստանը չունի կառավարություն, ՀՀ նախագահ կոչվածը` չկա: Վերջինն ունի եզակի հնարավորություն, որպեսզի թնջուկը լուծի առանց արյան»,- նշեց նա:
9689 | 5
Facebook