Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլային քաղաքականություն․ կկայանա Թուրքիա-Ռուսաստան ընկերական հանդիպում

16:15, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Ֆուտբոլային քաղաքականություն․ կկայանա Թուրքիա-Ռուսաստան ընկերական հանդիպում

Ֆուտբոլային քաղաքականություն՝ թուրքական ոճով
     Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները, երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար, ընկերական հանդիպում կանցկացնեն։ Այս մասին գրում է թուրքական «Milliyet»-ը: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ Անթալիայում:
     Թուրքիայի նախագահ Էրդողանը օգոստոսի 9-ին կմեկնի Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Էրդողանն անձամբ կհրավիրի Պուտինին՝ ֆուտբոլային խաղը միասին դիտելու։
     Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 6-ին: Դրանից մեկը հաստատ տեղի կունենա Ռուսաստանում, իսկ մյուսի մասին պաշտոնյան չմանրամասնեց։

2629 | 1
Facebook