Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական ինքնաթիռն իմ հրամանով են կործանել». Դավութօղլու

16:25, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Ռուսական ինքնաթիռն իմ հրամանով են կործանել». Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը հենց իր հրամանով են կործանել «Սու-24» կործանիչն անցյալ տարվա նոյեմբերին: Այդ մասին գրում է Hurriyet Daily News-ը:
     Դավութօղլուն նշել է, որ իր հրամանը վերաբերվել է ոչ թե կոնկրետ ինքնաթիռին, այլ ընդհանուր հրահանգ էր Թուրքիայի օդային տարածքի վերաբերյալ: «Մեր երկրում վարչապետը գրավոր տեսքով փոխանցում է գլխավոր շտաբին սպառազինության կիրառման կանոնները: Ես տվել եմ հրամանը հոկտեմբերի 10-ին»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:
     Վերջինի խոսքով, հրամանի մեջ ասվել է, որ Թուրքիայի զինված ուժերը պետք է կործանեն ոչ միայն սիրիական, այլ բոլոր ինքնաթիռները, որոնք խախտում են երկրի օդային տարածքի սահմանները: Ընդ որում, Դավութօղլուն հաղորդել է, որ այդ որոշումը կայացվել է ռուսական կողմից բազմաթիվ խախտումներից հետո:
     «Ես ինձ վրա կվերցնեի այդ քաղաքական պատասխանատվությունը, եթե անգամ դա այսօր կատարվեր»,- ավելացրել է նա:

15634 | 4
Facebook