Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծես Թուրքիայում լինեինք». Արամ Սարգսյանը` Խորենացի փողոցի երեկվա դեպքերի մասին

15:40, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Կարծես Թուրքիայում լինեինք». Արամ Սարգսյանը` Խորենացի փողոցի երեկվա դեպքերի մասին
     «Ոստիկանները երեկ ինչ էին ասում, ասում էին` կասկածանք կա, որ մարդիկ ունեն զենք կամ զինամթերք... ու այդպես կարելի է ցանկացածին փողոցից վերցնե՞լ: Տպավորությունն այն էր` կարծես Թուրքիայում լինեինք: Սա սխալ ու վտանգավոր քաղաքական գիծ է, որ իշխանությունը տանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ ոչ միայն Սասնա ծռերը և ցույցի մասնակիցները, այլև հասարակության մեծամասնությունը պահանջներ է դրել իշխանության առջև, որպեսզի արմատական փոփոխություններ արվեն: «Անհրաժեշտ է խոսել, հասկանալ` ինչ ձևով հանգուցալուծել վիճակը, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի վատ կլինի»,- նշեց նա:
    
     Հիշեցնենք` մինչև հավաքի մեկնարկը, ոստիկանները երեկ Խորենացի փողոցից բերման էին ենթարկում քաղաքացիներին, նույնիսկ նրանց, ովքեր դուրս էին եկել զբոսնելու կամ նստելու:
4366 | 1
Facebook