Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը դժգոհել է չափազանց մեծ ուշադրությունից

15:05, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Նեյմարը դժգոհել է չափազանց մեծ ուշադրությունից
     Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դժգոհություն է հայտնել ԶԼՄ-ների կողմից իր հանդեպ չափազանց մեծ ուշադրության պատճառով. «Ես 24 տարեկան եմ, երիտասարդ եմ, ունեմ իմ գործերը և պահանջները: Ես ունեմ իմ թերությունները, սիրում եմ հանգստանալ, զվարճանալ ընկերներիս հետ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեմ կարող զվարճանալ, ինչո՞ւ են ինչ-որ խնդիրներ առաջանում: Ես ունեմ ընկերներ, ընտանիք, որոնց հետ ցանկանում եմ ժամանակ անցկացնել: Սա իմ անձնական կյանքն է: Խաղադաշտում ես տալիս եմ ամեն ինչ, փորձում եմ սխալներ թույլ չտալ, մնալ պրոֆեսիոնալ: Ձեզ իմ տեղը դրեք»,- նշել է Նեյմարը։
2642 | 1
Facebook