Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպես հայաստանյան հեռուստաեթերում, այնպես էլ Սփյուռքում չի ներկայացվում իրական պատկերը». Շանթ Ոսկերչյան

15:25, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Ինչպես հայաստանյան հեռուստաեթերում, այնպես էլ Սփյուռքում չի ներկայացվում իրական պատկերը». Շանթ Ոսկերչյան
     «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող ն, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, նշում է, որ ինչպես հայաստանյան հեռուստաեթերում, այնպես էլ Սփյուռքում չի ներկայացվում իրական պատկերը. լրատվամիջոցները հենվում են միայն պաշտոնական հաղորդագրությունների վրա: «Հայկական թերթերն ու ռադիոները, որ Հնչակյան, Ռամկավար Դաշնակցության հետ են կապված, մենակ ԱԱԾ-ի լուրերն են տալիս: Սփյուռքի ղեկավարների մեծամասանությունը ծախված է ՀՀ իշխանություններին: Մինչև հիմա Սփյուռքում մեզնից բացի ուրիշ որևէ մեկը չի շարժվել տեղից, գաղափար չի արտահայտել»,- ասաց նա:
     Խոսելով երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցած զարգացումների մասին, երբ իրավապահները հարյուրներով բերման էին ենթարկում քաղաքացիներին`հիմնավորելով, որ հավաքն արգելված է, ասաց. «Կոչ եմ հայ ժողովրդին 30-40 հազարով փողոց իջնի ու ինքը բերման ենթարկի իրեն բերման ենթարկողներին: Ինչպես կարելի է այդ կարգի բռնապետ լինել... Ես կարկամեցի, երբ տեսա` երեկ ինչ էին անում: Էսքանից հետո ինչպես կարելի է խոսել ազատ ընտրությունների մասին կամ զարմանալ` ինչու են Հայաստանից մարդիկ արտագաղթում: Այո, բոլորը գնում են, շուտով մնալու են օլիգարխներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք»,- մտահոգություն հայտնեց Ոսկերչյանը:
5325 | 4
Facebook