Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Հակոբյանն ու Գագիկ Եղիազարյանն ունեն կասկածյալի կարգավիճակ քրեական օրենսգրքի նույն հոդվածով

13:40, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Արամ Հակոբյանն ու Գագիկ Եղիազարյանն ունեն կասկածյալի կարգավիճակ քրեական օրենսգրքի նույն հոդվածով

«Սասնա ծռերի» խմբի անդամներ Արամ Հակոբյանի ու Գագիկ Եղիազարյանի գտնվելու վայրի մասին մինչ օրս որևէ հստակ տեղեկություն չկա: Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանք ՊՊԾ գնդի տարածքում հանձնվել են իրավապահներին, իսկ ըստ «Սասնա ծռեր»-ի տարածած հաղորդագրության՝ նրանց առևանգել են ոստիկանները:
     Shabat.am-ը կապ է հաստատել Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանի հետ, ով պատրաստվում է առաձնատեսակցության իր պաշտպանյալների հետ:
     Լուսինե Հակոբյանը հայտնել է, որ Արամ Հակոբյանը և Գագիկ Եղիազարյանը պահվում են ԱԱԾ մեկուսարանում:
     «Երկուսն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելն, իրացնելը, պահելը կազմակերպված խմբի կողմից: Երկուսն էլ ունեն վնասվածքներ»,-ասել է պաշտպանն, ով երեկ ևս տեսակցել է իր պաշտպանյալներին:

5181 | 1
Facebook