Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում ճանաչելու է Ղրիմն ու վերացնելու է ՌԴ հանդեպ պատժամիջոցները

18:05, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում ճանաչելու է Ղրիմն ու վերացնելու է ՌԴ հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ-ում նախագահի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրվելու դեպքում Ղրիմի` Ռուսաստանի մաս ճանաչելու և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է Politico-ն:

Բացի այդ, Թրամփը շեշտել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, ապա ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, քանի որ սրանից ավելի վատ չեն կարող լինել:

Ավելի վաղ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարակ Օբաման կոչ էր արել դեմոկրատներին` վախենալ Թրամփից. «Ես կարծում ե, որ սարսափելի է, երբ նախագահը չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքների և չի էլ ուզում դրանք ձեռք բերել»,- ասել է Օբաման:

Իսկ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կարծիք էր հայտնել, որ հանրապետականին ԱՄՆ նախագահ ընտրելը յուրատեսակ նվեր կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ Թրամփը նախագահի թեկնածու է ընտրվել հուլիսի 9-ին: Նրանից բացի թեկնածու է նաև Հիլարի Քլինթոնն, ում աջակցում է Օբաման:

8051 | 2
Facebook